Երևանում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցների ակցիաների ընթացքում բերման էր ենթարկել 63 անձ՝ նրանք բոլորն ազատ են արձակվել։ Այդ մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից, տեղեկացնում է Factor.am-ը։
Նշվել է, որ քաղաքացիները բերման էին ենթարկվել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հիմքով։
Մայիսի 14–ի առավոտյան Երևանում վերսկսվել են բողոքի և անհնազանդության ակցիաները։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները Հանրապետության հրապարակից երթ էին սկսել դեպի ԵՊՀ՝ ճանապարհին կանգ առնելով նաև Մանկավարժական ինստիտուտի մոտ և կոչ անելով ուսանողներին միանալ երթին։ Ժամը 13։30-ի դրությամբ ակցիայի 63 մասնակից է բերման ենթարկվել՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։