ՀՀ–ն և Ֆրանսիան կընդլայնեն գործակցությունը քաղավիացիայի ոլորտում․ Համաձայնագիր կա

ՀՀ–ն և Ֆրանսիան կընդլայնեն գործակցությունը քաղավիացիայի ոլորտում․ Համաձայնագիր կա

PanARMENIAN.Net - ՀՀ–ն և Ֆրանսիան կընդլայնեն գործակցությունը քաղավիացիայի ոլորտում: Ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղավիացիայի կոմիտեի և Ֆրանսիայի Հանրապետության էկոլոգիական անցումների և տարածքային համաչափ զարգացման նախարարության քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրինության միջև ավիացիայի ոլորտում տեխնիկական համաձայնագիրը»։

Մայիսի 14–ին Քաղավիացիայի կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան տնտեսական և տեխնիկական համագործակցության հարցերով կցորդ Վիլյամ Բոգիսի, ինչպես նաև Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրինության Եվրոպայի, ԱՊՀ-ի և Թուրքիայի հետ կապված միջազգային համագործակցության պատասխանատու Ժերոմ Լըզուղի միջև։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու բարեկամ երկրների միջև քաղաքացիական ավիացիայի ոլորտում հետագա համագործակցության ամրապանդման և ընդլայնման հետ կապված հարցեր։

Համաձայնագրի ստորագրումը նպատակաուղղված է Հայաստանի և Ֆրանսիայի միջև քաղաքացիական ավիացիայի ոլորտում առկա համագործակցության ընդլայնմանը՝ համապատասխան մասնագետների ներգրավման, մասնագիտական գիտելիքների և լավագույն փորձի փոխանակման միջոցով։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---