Խաչատուրյանը և ՎԶԵԲ նախագահը քննարկել են ՀՀ կապիտալի շուկայի զարգացումը, ենթակառուցվածքների ֆինանսավորումը

Խաչատուրյանը և ՎԶԵԲ նախագահը քննարկել են ՀՀ կապիտալի շուկայի զարգացումը, ենթակառուցվածքների ֆինանսավորումը

PanARMENIAN.Net - Հայաստանում անցկացվող Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կառավարիչների խորհրդի 33-րդ տարեկան հանդիպման և գործարար համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ՎԶԵԲ նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ: Հանրապետության նախագահը գոհունակությամբ արձանագրել է, որ նման նշանակալի միջոցառման անցկացումը Հայաստանում վկայում է ՎԶԵԲ-ի և Հայաստանի միջև սերտ համագործակցության բարձր մակարդակի մասին:

Մտքեր են փոխանակվել Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման, ենթակառուցվածքների ֆինանսավորման, ՀՀ տնտեսության մեջ շարունակական բարեփոխումների, բանկային համակարգում և մասնավոր հատվածում զարգացումների, ինչպես նաև կառավարության կողմից իրականացվող հակակոռուպցիոն քաղաքականության հիմնարար սկզբունքների շուրջ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի տնտեսության և ֆինանսական համակարգում ընթացող զարգացումներին և փոփոխությունների ուղղություններին, առկա մարտահրավերներին և վերջիններիս հաղթահարման հնարավորություններին:

Կողմերը երկուստեք բարձր են գնահատել համատեղ իրականացվող ծրագրերը Հայաստանի տարբեր մարզերում և երկրի տնտեսության տարբեր ոլորտներում և ընդգծել են երկրի հետագա զարգացման գործում վերջին տարիներին իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների կարևորությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---