ՀՀ-ն Կիպրոսում դեսպանություն կբացի

ՀՀ-ն Կիպրոսում դեսպանություն կբացի

PanARMENIAN.Net - Հայաստանը Կիպրոսում դեսպանություն կբացի։ Որոշումն ընդունվել է կառավարության նիստում։

Հիմնավորման մեջ նշվում է, որ Կիպրոսում դիվանագիտական ներկայությունը կնպաստի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը։

Ներկայումս երկու երկրի դեսպանությունները գործում են համատեղության կարգով՝ Կիպրոսում Հայաստանի դեսպանության նստավայրն Աթենքում է, իսկ ՀՀ–ում Կիպրոսի դեսպանությունը` Մոսկվայում:

Կիպրոսն էլ հայտարարել է Երևանում դիվանագիտական ներկայացուցչություն բացելու մտադրության մասին։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---