Ադրբեջանում ՀՀ հանքարդյունաբերության քարտեզ են կազմել՝ ձեռնարկություններն անվանելով «ապօրինի» և մոնիտորինգի ենթակա

Ադրբեջանում ՀՀ հանքարդյունաբերության քարտեզ են կազմել՝ ձեռնարկություններն անվանելով «ապօրինի» և մոնիտորինգի ենթակա

PanARMENIAN.Net - Ադրբեջանում ՀՀ հանքարդյունաբերության քարտեզ են կազմել՝ Հայաստանում այդ ոլորտի ձեռնարկություններն անվանելով «ապօրինի» և մոնիտորինգի ենթակա։ Քարտեզը եռալեզու՝ ադրբեջաներեն, հայերեն, անգլերեն։

Քարտեզը ներկայացրել է Environmental Protection First կոալիցիան, որը միավորում է ՀԿ–ներին, որոնք «պայքարի են դուրս եկել ՀՀ ապօրինի հանքարդյունաբերության դեմ», գրում է APA-ն։

Բաքվի բիզնես կենտրոնւմ հավաքված այդ ՀԿ–ները կարևորել են «բնապահպանական մոնիտորինգի անցկացումը ՀՀ հանքարդյունաբերական ձեռնարկություններում»։

Նշվում է, թե քարտեզը կարևոր տվյալներ է պարունակում Հայաստանի հանքարդյունաբերության «բացասական բնապահպանական աղդեցության բացահայտման համար»։

«Քարտեզից հստակ երևում է, որ Հայաստանը միտումնավոր այդ ոլորտի ձեռնարկությունները, որոնք մեծ վնաս են հասցնում բնությանը, կենտրոնացրել է հիմնականում Ադրբեջանի հետ սահմանակից տարածքում, անդրսահմանային գետերի հարևանությամբ։

2023–ի հուլիսի 11–ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ ըստ միջազգային կոնվենցիաների, սահմանամերձ շրջաններում այնպիսի ձեռնարկությունների տեղակայումը, որոնք կարող են անդրսահմանային գետերի աղտոտման վտանգ ներկայացնել, պետք է համաձայնեցվեն հարևան երկրների հետ և որ Ադրնեջանը պահանջում է դա Հայաստանից։ Նա նաև ասել էր, թե «քաղաքացիական հասարակությունը ևս պետք է զբաղվի այդ հարցի արծարծմամբ»։

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---