Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է տարածաշրջանի համար:
«Մենք հավատում ենք, որ երկու երկրներն ի վերջո կհասնեն խաղաղ համաձայնության»,–ասել է Էրդողանը, գրում է Minval.az-ը։
Էրդողանի և Կոբախիձեի օրակարգում տեղ են գտել նաև «Միջին միջանցք» նախագծի մասին քննարկումները, ինչի շրջանակներում, ըստ Էրդողանի, կողմերը շարունակում են աշխատել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նորից ամբողջական ներուժով գործելու ուղղությամբ, հայտնում է Ermenihaber–ը։
Կոբախիձեի և Էրդողանի գլխվորությամբ երկու երկրների միջև ստորագրվել է «Էներգետիկայի ոլորտում համագործակցության մասին» փոխըբըռնման հուշագիր:
2024թ. մայիսի 10-11-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցած բանակցություններում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ողջունել են սահմանազատման հարցում առաջընթացը և այդ ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները: Նախարարները և նրանց պատվիրակությունները շարունակել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ քննարկումները: Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ: