Պաշտոնական այցով Ֆրանսիայում գտնվող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Իլ դը Ֆրանս շրջանի նախագահ Վալերի Պեկրեսի հետ հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկուստեք գործակցությանը՝ նախանշվել են առաջիկա անելիքները:
Երևանի քաղաքապետարանի և Իլ դը Ֆրանս շրջանի միջև հաստատված գործակցության եռամյա ծրագիրը ներառում է քաղաքաշինության, տրանսպորտի և թափոնների կառավարման ոլորտներ:
Կողմերը փաստել են, որ արդյունավետ իրականացվող ծրագրերը լավ հիմք են՝ նոր նախագծերի մեկնարկի համար: