Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի18 մայիսի 2024 - 16:23 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Հանկը Բրաունս Սլոտի հետ Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի 133-րդ նախարարական նստաշրջանի շրջանակներում տեղի ունեցած հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հարցերի։ ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ մայիսի 10-11-ին Ալմաթիում կայացած բանակցություններից հետո գործընթացի շարունակման հարցում ՀՀ մոտեցումները։ Միրզոյանը շեշտել է 1991թ. Ալմաթիի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և սահմանազատման գործընթացում առավելագույն հստակության ապահովման կարևորությունը։ Զրուցակիցներն ընդգծել են, որ համատեղ ջանքերով, ակտիվ քաղաքական երկխոսության միջոցով հաջողվել է կառուցել լայն երկկողմ օրակարգ և քննարկել այն առավել խորացնելու հեռանկարները՝ թե’ երկկողմ, թե’ Եվրոպական միության հարթակում։ Վերջինիս պարագայում մտքեր են փոխանակվել առկա գործիքակազմի առավել արդյունավետ կիրառման, այդ թվում՝ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի անհրաժեշտության շուրջ։ «Հայաստանը հստակ քայլերով գնում է ժողովրդավարական բարեփոխումների, ինչպես նաև ԵՄ հետ գործընկերության առավելագույն սերտացման ուղղությամբ, և այս ճանապարհին մենք մեծապես կարևորում ենք նույն սկզբունքները կիսող Նիդերլանդների հետ շարունակական ակտիվ փոխգործակցությունը»,- ընգդծել է ՀՀ ԱԳ նախարարը։ Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱԶԲ–ն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Ֆարմը» ՀՀ–ում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման մտադրությունների համաձայնագիր են կնքել «Կաթ դպրոցներում» ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2022 թվականի դեկտեմբերին OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրվի 5 մլն դրամ Շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա |