Սիմոնյան. Անընդունելի է, երբ եկեղեցականը, եկեղեցին զբաղվում են քաղաքականությամբ՝ քաղաքականությունն առևտուր է21 մայիսի 2024 - 15:16 AMT PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը, որն առաջնորդում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է, որ իր համար անընդունելի է, որ եկեղեցականն ու եկեղեցին զբաղվում են քաղաքականությամբ։ «Եկեղեցին չպետք է զբաղվի քաղաքականությամբ։ Անտարբեր նայելը և քաղաքական գործունեությամբ զբաղվելը տարբեր բաներ են: Աստվածաշնչի մեջ էլ է ասված՝ իմ հոր տունը մի սարքեք առևտրի տեղ, քաղաքականությունն առևտուր է»,–ասել է ԱԺ խոսնակը, հայտնում է Factor.am-ը։ Նա նշել է, որ միջազգային գործընկերների հետ բանակցելը ևս քաղաքական առևտրի դրսևորում է։ «Այսինքն՝ ձեզ թվում է՝ երբ մենք միջազգային գործընկերների հետ բանակցում ենք, քաղաքական առևտրով չենք զբաղվո՞ւմ: Քաղաքականությունը առևտուր է: Առևտուր է, երբ կոալիցիա ես ստեղծում, երբ ցուցակ ես կազմում, և եկեղեցին, իր գործը թողած, զբաղվում է առևտրով»,- նշել է խորհրդարանի խոսնակը։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ավելի վաղ ուղերձ էր հղել Կիրանցում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ու շեշտել` ՀՀ իշխանությունը պետք է հեռանա։ Նա հանդիպումներ է ունենում տարբեր քաղուժերի հետ՝ խորհրդակցելով վարչապետին անվստահություն հայտնելու հարցի շուրջ, որի համար իմպիչմենտ առաջարկող ուժը պետք է ներկայացնի վարչապետի իր թեկնածուին։ Շատերը կարծում են, որ ամենահամար թեկնածուն անցումային շրջանի համար կարող է լինել Բագրատ սրբազանը։ Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Հուլիսի 1-ից Ջրային պարեկները կանցնեն ուժեղացված ծառայության Իրավախախտումների համար նախատեսված են տուգանքներ Իրանում նախագահական ընտրությունների 2-րդ փուլ կանցկացվի Այն տեղի կունենա հուլիսի 5–ին Բագրատ սրբազան. Շարժումը չի դադարեցվի` վերադասավորումների փուլ է «Այս պայքարը չընդհատվող պայքար է և հաղթանակ ունեցող պայքար է»,–ասել է նա Երևանում ապամոնտաժվում են չափորոշիչներին չհամապատասխանող գովազդները Մի քանի վարչական շրջաններում գովազդային վահանակներն ու եղած գովազդները մեծամասամբ հեռացվել են |