Իրանի ԶՈւ ԳՇ զեկույց․ Կործանված ուղղաթիռում փամփուշտների կամ նմանատիպ այլ հետքեր չեն հայտնաբերվել

Իրանի ԶՈւ ԳՇ զեկույց․ Կործանված ուղղաթիռում փամփուշտների կամ նմանատիպ այլ հետքեր չեն հայտնաբերվել

PanARMENIAN.Net - Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի նախնական զեկույցի համաձայն, Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին և այլ պաշտոնյաների տեղափոխող և կործանված ուղղաթիռի բեկորներում փամփուշտների կամ նմանատիպ միջոցների ազդեցության հետքեր չեն հայտնաբերվել։

Ըստ զեկույցի, ուղղաթիռը հրդեհվել է՝ բախվելով լեռանը։

Նշվում է, որ ուղղաթիռը դուրս չի եկել հաստատված թռիչքուղուց, վթարից մոտ մեկուկես րոպե առաջ ուղղաթիռի օդաչուն շփվել է մյուս երկու ուղղաթիռների հետ։ Նշվում է նաև, որ կարգավարների հերթափոխը, որը շփվել է անձնակազմի հետ, որևէ կասկածելի բան չի նկատել,հայտնում է ՏԱՍՍ–ը՝ IRIB հեռուստաալիքին հղումով։

Գլխավոր շտաբը նշել է, որ չի կարելի հապճեպ եզրակացություններ անել ուղղաթիռի կործանման պատճառների մասին՝ հավելելով, որ «թեև տեղեկատվության մեծ մասը հավաքվել է, սակայն, որոշ փաստաթղթերի ուսումնասիրության համար ավելի շատ ժամանակ է պետք»: Նշվել է, որ «համալիր փորձագիտական աշխատանքից հետո» միայն վթարի մասին նոր տեղեկությունները կհանրայնացվեն։

Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և պատվիրակության մյուս անդամները զոհվել են ուղղաթիռի կործանման հետևանքով` Ադրբեջանի հետ սահմանին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից վերադառնալիս։ Ուղղաթիռում են եղել նաև Թավրիզի իմամ Մոհամմադ Ալի ալ-Հաշեմը, Արևելյան Ադրբեջան նահանգի ղեկավար Մալեք Ռահմատին, ուղղաթիռի անձնակազմը և անվտանգության մեկ աշխատակից։ Բոլորը զոհվել են։ Իրանի նախագահի լիազորությունները 2 ամսով փոխանցվում են առաջին տեղակալ Մոհամմադ Մոհբերին։ Հետո երկրում կանցկացվեն նոր ընտրություններ։

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---