ՊՆ–ն հորդորում է զերծ մնալ ԶՈւ ղեկավար կազմին թիրախավորելուց25 մայիսի 2024 - 11:33 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարարությունը, անդրադառնալով մի շարք զինվորականներին գեներալ–մայորի կոչման շուրջ խոսակցություններին և որոշ հրապարակումներին, խստիվ հորդորել է զերծ մնալ ԶՈւ ղեկավար կազմին թիրախավորելուց, անհարկի, անհիմն շահարկումներից և տասնամյակներ շարունակ հայրենիքին անմնացորդ ծառայություն մատուցած սպաների վերաբերյալ զրպարտող հրապարակումներից: «Որոշ շրջանակների համակարգմամբ մի շարք «լրատվամիջոցներ» և հայրենիքի պաշտպանության գործին երբևէ առնչություն չունեցած անձինք մայիսի 24-ին ԶՈւ ղեկավար կազմի ներկայացուցիչների՝ գեներալ-մայորի զինվորական կոչում ստանալու կապակցությամբ առերևույթ կազմակերպված կերպով, իրականության հետ որևէ աղերս չունեցող մեղադրանքներ և զրպարտության տարրեր պարունակող հրապարակումներ են կատարել։ Պաշտպանության նախարարությունն ուսումնասիրության առարկա է դարձնելու բոլոր նման հրապարակումները և ձեռնարկելու է անհրաժեշտ բոլոր իրավաչափ միջոցները, համապատասխան իրավական ընթացակարգերի գործարկմամբ, հանիրավի թիրախավորման ենթարկվող սպաների պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու նպատակով»,–ասվում է ՊՆ հայտարարության մեջ։ Որոշ հրապարակումներում զինվորականներին բարձր կոչումների շնորհումը կապել են Տավուշում իրականացված սահմանազատման հետ։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով մի շարք զինվորականների բարձր կոչումներ են շնորհվել։ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Ալեքսանդր Ցականյանը ստացել է գեներալ–մայորի զինվորական կոչում։ Գեներալ–մայորի զինվորական կոչումներ են ստացել նաև ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Արթուր Երոյանը, ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ Սամվել Մովսիսյանը, պաշտպանության նախարարության կադրային քաղաքականության գլխավոր վարչության պետ Հրաչ Ստեփանյանը և ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Արթուր Բաղդադյանը։ Ուշագրավ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Այդ մասին Բաքվում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ջեյմս Օ՛Բրայենը Շախմատիստ Օհանյանը ոսկի է նվաճել Եվրոպայի Մ18 առաջնությունում Նա արժանացել է մեդալի 1-ին խաղատախտակի շուրջ լավագույն արդյունքի շնորհիվ Օ՛Բրայենը՝ ՀՀ–ի կողմից ֆրանսիական զենքի գնման մասին․ Ամեն երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի Նա նշել է, որ Բաքուն էլ է այդ ուղղությամբ աշխատում ՀՀ կայցելի Կիպրոսի պաշտպանության նախարարը Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի ՊՆ ղեկավարի հետ |