Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց![]() 25 մայիսի 2024 - 15:30 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն առավոտից Տավուշի մարզում է, Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց՝ կանգ է առել դպրոցի նորակառույց շենքի մոտ: Այստեղ է նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, թույլ չեն տվել մոտենալ և հարցեր ուղղել նրան, հայտնում է «Ազատությունը»։ Կիրանցում է նաև ոստիկանապետը, գյուղում լարված իրավիճակ է: Բոլոր լրագրողներին իրավապահները հորդորել են հետ քաշվել: Դրսում հավաքված կիրանցեցիներին հորդորում են գնալ դպրոց և մասնակցել այնտեղ կայանալիք հանդիպմանը, գյուղի բնակիչների մի խումբ հրաժարվում է: Ոսկեպարում Փաշինյանն այցելել է Սուրբ Աստվածածին եկեղեցի, հանդիպել սահմանապահների հետ: Առավոտյան հայտնի դարձավ, որ Փաշինյանի ուղղաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Վանաձորի մարզադաշտում։ Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ամեն ինչ կարգին է՝ եղանակային վատ պայմանների պատճառով էր ուղղաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել։ Մայիսի 24–ից հայ և ադրբեջանցի սահմանապահները ստանձնել են Հայաստանի Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի շրջանի 12.6 կիլոմետր սահմանազատված հատվածների պահպանությունը։ Հատվածական սահմանազատման մեկնարկը տրվել էր ապրիլի 19-ին։ 26 օր անց՝ մայիսի 15-ին, երկու երկրների սահմանազատաման հանձնաժողովները ստորագրեցին գործընթացի ավարտն ազդարարող արձանագրությունը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |