Բաքվի դատարանը չի բավարարել Ռուբեն Վարդանյանի կալանքի երկարաձգման դեմ բողոքը![]() 27 մայիսի 2024 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Բաքվի դատարանը չի բավարարել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքի երկարաձգման դեմ բողոքը։ Որոշումը հրապարակվել է Բաքվի վերաքննիչ դատարանում տեղի ունեցած դատավարության ժամանակ, հայտնում է Haqqin.az-ը։ Ապրիլի 16-ին Վարդանյանի կալանքի ժամկետը երկարաձգվել էր 5 ամսով։ Բաքվի դատարանը բավարարել էր ներկայացված միջնորդությունը։ Վարդանյանի ընտանիքը կոչ է արել միջազգային հանրությանը չեղարկել COP29–ի անցկացումը Բաքվում, եթե Վարդանյանն ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մյուս անդամներն ազատ չարձակվեն։ Վարդանյանն ապրիլին հացադուլ էր հայտարարել, որը տևեց երկու շաբաթից ավելի և որը նա դադարեցրեց հարազատների հորդորով։ Վարդանյանի թեկնածությունը ներկայացվել է Նոբելյան խաղաղության մրցանակի։ Ռուբեն Վարդանյանն ապօրինի ձերբակալվել է Հակկարիի կամրջի մոտ 2023 թվականի սեպտեմբերի 27-ին, նրան շինծու մեղադրանքներ են առաջադրել։ ![]() ![]() Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ «Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է Նշվել է, որ 15 անձի նկատմամբ հետաքննությունն ավարտվել է։ ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |