Սանոսյան․ Մեծ վնասներ է կրել երկաթուղին՝ բավականին ժամանակ կպահանջվի վերականգնելու համար

Սանոսյան․ Մեծ վնասներ է կրել երկաթուղին՝ բավականին ժամանակ կպահանջվի վերականգնելու համար

PanARMENIAN.Net - Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Հայաստանի վարչապետի մասնակցությամբ ընթացող օպերատիվ շտաբի հեռավար նիստում հայտարարել է, որ Տավուշի և Լոռու մարզերում հեղեղումների հետևանքով մեծ վնասներ է կրել երկաթուղին, բավականին երկար ժամանակ կպահանջվի երկաթուղային կապը վերականգնելու համար:

Նրա հավելել է, որ խոսքն ընդհանուր մոտ 2․5 կմ հատվածի մասին է։

«Լուրջ վնասներ է պատճառվել և բավական ժամանակ կպահանջի երկաթուղու կապը վերականգնելու ուղղությամբ: Շատ լուրջ վնասներ է կրել Մ6 ճանապարհը, մոտ 8-9 հատվածներում ճանապարհը կամ ամբողջությամբ, կամ մասնակի քանդվել է: Լուրջ վնասներ է պատճառվել Մ4 միջպետական ճանապարհի հինգ հատվածներ, բայց երեկ ամբողջ օրն ափապաշտպան աշխատանքները հնարավորություն տվեցին ճանապարհը թեկուզ վնասված, բայց անցանելի պահպանել»,-,–ասել է Սանոսյանը:

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը մայիսի 26–ին հայտնել էր, որ չեղարկվում են Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով ուղևորությունները։

Հորդառատ անձրևներց հեղեղումների և Դեբեդ գետի վարարման հետևանքով կա 3 զոհ, որոշ բնակավայրերի հետ կապ չկա։ Տավուշի մարզում փլուզվել է 2 կամուրջ, վնասվել՝ 1-ը, փլուզվել են 3 բնակելի տուն, ջրալցվել՝ 45 տուն, 2 հյուրանոց, 18 հասարակական և այլ նշանակության օբյեկտներ։ Լոռու մարզում Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 31-րդ կմ-ը հեղեղվել է, և մոտ 50 մ երկարությամբ հատվածը փլուզվել է, վնասվել են գետի վրայով անցնող 3 կամուրջներ և տարբեր նշանակության 70 շենք-շինություններ։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---