Հայկական պատվիրակությունն այցելել է Կիև՝ ամրապնդելու Ուկրաինայի հետ կապերը

Հայկական պատվիրակությունն այցելել է Կիև՝ ամրապնդելու Ուկրաինայի հետ կապերը

PanARMENIAN.Net - Հայ փորձագետների պատվիրակությունը այցելել էր Կիև՝ այցը նվիրված էր Հայաստանի և Ուկրաինայի միջև հարաբերությունների ամրապնդմանը բարդ աշխարհաքաղաքական մթնոլորտում։ Այդ մասին հայտնել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ,Հայաստան-ԵՄ համաժողովի նախաձեռնող խմբի համակարգող Հովսեփ Խուրշուդյանը

«NV Մեդիա Հոլդինգի, «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցության կենտրոնի և Ուկրաինայում Հայաստանի դեսպանության կազմակերպած այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ, հայտնում է Factor.am-ը։

Կլոր սեղանը մեկտեղել էր հայ և ուկրաինացի փորձագետներին՝ քննարկելու երկու երկրների միջև բազմաշերտ հարաբերությունների ամրապնդումը։

Մասնակիցները կարևորել են. փոխադարձ շահերի ճանաչումը և հետապնդումը, երկկողմ շփումների աշխուժացումը տարբեր հարթակներում, արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության վերաբեռնումը, Հայաստանի եվրաինտեգրման նպատակներին համահունչ Հայաստան-Ուկրաինա տնտեսական կապերի զարգացումը։

Կարևորվել է Ուկրաինայի՝ Հարավային Կովկասում տարածաշրջանային կայունության ապահովման գործում առավել ակտիվ դեր խաղալու անհրաժեշտությունը։ Նշվել է նաև Հայաստանում Ուկրաինայի դեսպանի օպերատիվ նշանակման անհրաժեշտությունը։

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---