27 մայիսի 2024 - 18:33 AMT
Լոռիում, Տավուշում և Սյունիքում ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

Հանրապետության տարածքում մայիսի 27-ի ցերեկը, 29-ին, 31-ին, հունիսի 1-ին առանձին շրջաններում, 28-ին և 30-ին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 27-ի ցերեկը, 28-31-ն աստիճանաբար կբարձրանա 4-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում 8-10 աստիճանով։

Մայիսի 28–ին Լոռիում ցերեկային ժամերին սպասվում է +20 աստիճան, Տավուշում՝ +22, իսկ հունիսի 1–ին Լոռիում +25, Տավուշում՝ +26։

Երևանում մայիսի 27-ի երեկոյան ժամերին, 28-29-ին և 30-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Մայիսի 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում մայիսի 28–ի ցերեկը սպասվում է +27 աստիճան, իսկ մայիսի 31–ի ցերեկը՝ +30։