Սանոսյան․ Կա 5 գոտի, որտեղ ավերվածություններն էական են, 9 բնակավայր Ալավերդիի հետ կապի խնդիր ունի![]() 27 մայիսի 2024 - 18:53 AMT PanARMENIAN.Net - Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Հայաստանի վարչապետի մասնակցությամբ Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակի կառավարման օպերատիվ շտաբի հեռավար նիստում ասել է, որ կարող է առանձնացնել 5 գոտի, որտեղ ավերվածություններն էական են՝ Ալավերդին, Տաշիրը, Ալավերդուց դեպի Այրում հատվածը, Այրումից դեպի Բագրատաշեն հատվածը և Դիլիջանից դեպի Իջևան հատվածը: Նա նշել է, որ ամենամեծ վնասները հիմնականում Ալավերդիից դեպի Բագրատաշեն ուղղությամբ են արձանագրվել, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։ «Տարբեր ենթակառուցվածքներ, մասնավորապես, Մ6 միջպետական ճանապարհը, կամուրջներ, երկաթգիծը, ջրագծեր, էլեկտրահաղորդման գծեր, գազատարներ և այլ ենթակառուցվածքներ: Ալավերդի համայնքում կան մի շարք բնակավայրեր, մասնավորապես՝ 9 բնակավայր, որոնք կամուրջների վնասման հետևանքով ունեն Ալավերդի քաղաքի հետ կապի խնդիր և հիմա իրականացվում են այդ բնակավայրերի տարանցիկ այլ ճանապարհների կազմակերպման և նրանց կապի հաստատման հետ կապված աշխատանքներ: Երեկ ամբողջ օրվա ընթացքում Տավուշի և Լոռու մարզերում պետական տարբեր գերատեսչություններ, մարզպետարանի, համայնքապետարանի ներկայացուցիչներ միասին փորձել են աշխատել, համակարգել աշխատանքները: Պետք է ասեմ, որ մայիսի 26–ի դրությամբ մոտ 105 սմ-ով Դեբեդ գետում ունենք ջրի նվազում, տարբեր այլ վտակներում 50 սմ, 70 սմ ջրի նվազում, ինչը վաղ առավոտից հեշտացրել է ափապաշտպան և այլ աշխատանքների իրականացումը»,- ասել է Գնել Սանոսյանը: Նրա խոսքով՝ մի շարք բնակավայրեր կան, որոնք հոսանքազրկվել են, դրանց մի մասում էլեկտրաէներգիան հաջողվել է վերականգնել, բայց կան բնակավայրեր, մասնավորապես, Լոռու մարզի մոտ 2500 բնակիչ դեռևս զրկված է էլեկտրաէներգիայից, իսկ Տավուշի մարզում՝ մոտ 1000 բնակիչ: Մի շարք հատվածներում կան նաև գազամատակարարման հետ կապված խնդիրներ: Սանոսյանը տեղեկացրել է, որ Ալավերդու համայնքապետարանում ստեղծվել է պահեստային կետ, որտեղ կուտակվել է սնունդ՝ տեղահանված անձանց կարիքները բավարարելու նպատակով: Այժմ վարչական ղեկավարների կողմից տեղի է ունենում կարիքների գնահատում, և ըստ դրա՝ կլուծվեն սննդի և մյուս խնդիրները: Նշվել է նաև, որ 50-ից ավել ավտոմեքենաներ ջրածածկ են եղել և հնարավոր է այդ թիվն ավելանա: Սանոսյանը նշել է, որ պետք է ընդհանուր վերանայել և գետերի հուներում իրականացնել մաքրման, ինչպես նաև ափապաշտպան և ամրակայման աշխատանքներ: Տեղեկացվել է նաև, որ հեղեղումների հետևանքով փլուզվել են նաև տներ և այլ օբյեկտներ: Մայիսի 26–ի հորդառատ անձրևներից հեղեղումների և Դեբեդ գետի վարարման հետևանքով կա 4 զոհ, որոշ բնակավայրերի հետ կապ չկա։ Տավուշի մարզում փլուզվել է 2 կամուրջ, վնասվել՝ 1-ը, փլուզվել են 3 բնակելի տուն, ջրալցվել՝ 45 տուն, 2 հյուրանոց, 18 հասարակական և այլ նշանակության օբյեկտներ։ Լոռու մարզում Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 31-րդ կմ-ը հեղեղվել է, և մոտ 50 մ երկարությամբ հատվածը փլուզվել է, վնասվել են գետի վրայով անցնող 3 կամուրջներ և տարբեր նշանակության 70 շենք-շինություններ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |