Լեմկինի ինստիտուտը ստորագրահավաք է սկսել՝ կոչ անելով Ալիևին ազատ արձակել բոլոր հայ գերիներին

Լեմկինի ինստիտուտը ստորագրահավաք է սկսել՝ կոչ անելով Ալիևին ազատ արձակել բոլոր հայ գերիներին

PanARMENIAN.Net - Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ է արել ազատ արձակել Բաքվում պահվող բոլոր հայ գերիներին` նրանց կալանքն անվանելով միջազգային իրավունքի կոպիտ խախտում։

Ինստիտուտը ստորագրահավաք է սկսել։

«Լեմկինի ինստիտուտը խորապես մտահոգված է, որ արցախցի քաղբանտարկյալները շարունակում են Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված մնալ։ Մենք կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել։ Ադրբեջանի նախագահին կոչ ենք անում ազատ արձակել բոլոր հայերին, որոնք ներկայում պահվում են Բաքվում։ Նրանց կալանավորումը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ ստորագրելով միջնորդագիրը, կարելի է միջոցներ ձեռնարկել Բաքվում պահվող արցախահայերի, ինչպես նաև բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց իրավունքների վերականգնման ուղղությամբ, «որոնցից ոմանք ապօրինաբար այնտեղ են պահվում տարիներով»։

Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի, Արցախ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի ե Լեոն Մնացականյանի ապօրինի կալանքի ժամկետը։ Նրանք բոլորը ձերբակալվել են 2023-ի սեպտեմբերի վերջին՝ Արցախից ՀՀ անցնելու ժամանակ, երբ ԱՀ-ն հայաթափվեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---