Հանրապետության տոնի առթիվ վարչապետն ու նախագահը պետպարգևներ են հանձնել

Հանրապետության տոնի առթիվ վարչապետն ու նախագահը պետպարգևներ են հանձնել

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Վահագն Խաչատուրյանը Հանրապետության տոնի առթիվ պետական պարգևներ են հանձնել տարբեր ոլորտները ներկայացնող մի խումբ անձանց:

Մասնավորապես, վարչապետ Փաշինյանն Իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանին պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փրկարար ծառայության գնդապետ Կամո Ցուցուլյանին շնորհվել է փրկարար ծառայության գեներալ-մայորի կոչում:

Մայիսի 28–ին Հայաստանում և ամբողջ աշխարհում հայերը տոնում են Առաջին Հանրապետության օրը։ 1918-ի մայիսին Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի արդյունքում, հայ ազգը, համախմբելով բոլոր ուժերը, դարեր անց կարողացավ վերականգնել պետականությունը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---