Բագրատ սրբազան․ Առավոտյան ժամը 8-ին հավաքվելու ենք սբ Աննա եկեղեցու բակում՝ անելիք ունենք

Բագրատ սրբազան․ Առավոտյան ժամը 8-ին հավաքվելու ենք սբ Աննա եկեղեցու բակում՝ անելիք ունենք

PanARMENIAN.Net - «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ակտիվ գործողությունները սկսվելու են մայիսի 29–ի առավոտյան ժամը 08։00-ից։ Սարդարապատի հուշահամալիրից ավտոերթով Հանրապետություն հրապարակ հասնելուց հետո այդ մասին հայտարարել է շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Ժամը 8-ին հավաքվելու ենք Սուրբ Աննա եկեղեցու բակում. անելիք ունենք։ Այլևս չենք տարածվելու, որովհետև մեր գործողությունները լինելու են միասին»,- նշել է սրբազանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Թե ինչ է արվելու, սրբազանը նախընտրել է նախապես չհայտարարել, որովհետև երբ հայտարարում են, իրենցից առաջ տեղում են հայտնվում «дети» գրառմամբ ավտոբուսով ոստիկանները։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն աջակիցների հետ մայիսի լույս 28–ի գիշերն անցկացրել է Սարդարապատում: Առաջին Հանրապետության տոնի առթիվ իր ելույթում Բագրատ սրբազանն ասել է, որ այստեղ պետք է լիներ Հայաստանի կառավարության ղեկավարը, բայց այստեղ չէ։ Նա նշել է, որ ճշմարտության հաղթանակը պետք է դառնա անխուսափելի

Մայիսի 26–ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարվեց, որ «Տավուշը հանուն հայրենիքի» անցումային կառավարության վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---