Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը28 մայիսի 2024 - 17:10 AMT PanARMENIAN.Net - Աղստև գետի վարարման պատճառով մասնակի փլուզվել է Իջևան համայնքի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը։ Անվտանգությունից ելնելով, երթևեկությունն այս պահին տվյալ կամրջով արգելված է, հայտնում է Իջևանի համայնքապետարանը։ Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ։ Մայիսի 26–ի հորդառատ անձրևներից հեղեղումների և Դեբեդ գետի վարարման հետևանքով կա 4 զոհ, որոշ բնակավայրերի հետ կապ չկա։ Տավուշի մարզում փլուզվել է 2 կամուրջ, վնասվել՝ 1-ը, փլուզվել են 3 բնակելի տուն, ջրալցվել՝ 45 տուն, 2 հյուրանոց, 18 հասարակական և այլ նշանակության օբյեկտներ։ Լոռու մարզում Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 31-րդ կմ-ը հեղեղվել է, և մոտ 50 մ երկարությամբ հատվածը փլուզվել է, վնասվել են գետի վրայով անցնող 3 կամուրջներ և տարբեր նշանակության 70 շենք-շինություններ։ Ուշագրավ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Ամենաընթերցվողը բաժնում | Իրավապաշտպան․ 3 զինվորի մահ՝ 18 օրում, պետությունն է պատասխանատու զինվորի կյանքի համար «Դեռ զինվորին հողին չհանձնած, ընտանքը մեղայական խոսքերի փոխարեն լսում էր մեղադրանքներ ու սպառնալիքներ»,–գրել է նա Միրզոյան․ Ադրբեջանը նոր, երբեմն արհեստական խոչընդոտներ է ստեղծում պայմանագրի ստորագրումը երկարաձգելու համար Նա նաև կարևորել է սահմանազատման գործընթացի շարունակականությունը ՆԳՆ․ Համացանցում փորձում են ոստիկանության անունից գումարներ շորթել Ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ անծանոթ կայքերում կամ էջերում անձնական տվյալներ լրացնելուց Նոր օվերդրաֆտ՝ EvocaHOME Oվերդրաֆտը ձեռք բերելու համար ընդամենը պետք է ունենալ առնվազն 1 տարի գործող հիփոթեքային վարկ |