Հունաստանը պատրաստ է աջակցել ՀՀ–ին հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում

Հունաստանը պատրաստ է աջակցել ՀՀ–ին հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում

PanARMENIAN.Net - Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Տավուշի և Լոռու մարզերում տեղի ունեցած հեղեղումների վերաբերյալ` աջակցության պատրաստակամություն հայտնելով։

«Հունաստանը իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Հայաստանի ժողովրդին կորսված կյանքերի և երկրի հյուսիսային նահանգներում հորդառատ անձրևների պատճառած մեծ վնասի համար։ Մենք պատրաստ ենք աջակցել»,- ասված է հայտարարության մեջ, հայտնում է Արմենպրեսը։

Մայիսի 26-ին հորդառատ անձրևների և Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ են առաջացել։ Հեղեղումների հետևանքով ջրալցվել են տներ, շենք-շինություններ, քանդվել ճանապարհներ ու կամուրջներ։ Հեղեղումների հետևանքով կա 4 զոհ։ Կառավարությունն աղետի գոտի է հայտարարել հեղեղումներից տուժած բնակավայրերում։

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---