Վարչապետ․ Ամեն օր էլ հրաշալի է խաղաղության պայմանագիր ստորագրելու համար՝ տեքստի շուրջ պետք է պայմանավորվել

Վարչապետ․ Ամեն օր էլ հրաշալի է խաղաղության պայմանագիր ստորագրելու համար՝ տեքստի շուրջ պետք է պայմանավորվել

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, որ Բաքվում նոյեմբերին կայանալիք COP–29 համաժողովի ընթացքում կա լավ հնարավորություն քննարկելու և ստորագրելու խաղաղության պայմանագիրը, ասել է, որ ամեն օր էլ հրաշալի հնարավորություն է` ստորագրելու խաղաղության պայմանագիր։

Նա նշել է, որ ՀՀ–ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման տեղը, ժամանակը կարելի է լրացուցիչ քննարկել այն բանից հետո, երբ կողմերին կհաջողվի ամբողջությամբ ավարտել տեքստի վրա աշխատանքը, հայտնում է Sputnik Արմենիան։

«Ամեն օր էլ հրաշալի հնարավորություն է խաղաղության պայմանագիր ստորագրելու։ Խնդիրն այն է, որ պայմանագրի տեքստի շուրջ պետք է ձեռք բերվեն պայմանավորվածություններ։ Ես հույս ունեմ, որ դրանք ձեռք կբերվեն։ Ավելի ճիշտ` այդ համաձայնությունները ձեռքբերված են 2022 թ. հոկտեմբերի 6–ին Պրահայում, հետո Բրյուսելում, Սոչիում, մնում է դրանք վերարատադրել պայմանագրի տեքստի մեջ»,– նշել է Փաշինյանը։

Նա չի պատասխանել հարցին` կմեկնի՞ Բաքու մասնակցելու այդ համաժողովին, թե ոչ։

2024թ. մայիսի 10-11-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցած բանակցություններում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ե Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ողջունել են սահմանազատման հարցում առաջընթացը ե այդ ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները: Նախարարները ե նրանց պատվիրակությունները շարունակել են «Հայաստանի ե Ադրբեջանի միջե խաղաղության ե միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ քննարկումները: Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---