Երուսաղեմի պատրիարքը դատապարտել է կաթողիկոսի մուտքը Սարդարապատ խոչընդոտելու փորձը

Երուսաղեմի պատրիարքը դատապարտել է կաթողիկոսի մուտքը Սարդարապատ խոչընդոտելու փորձը

PanARMENIAN.Net - Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը դատապարտել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի մուտքը Սարդարապատ խոչընդոտելու փորձը և ոստիկանության գործողությունները։ Այդ մասին ասվում է տարածված հայտարարության մեջ։

«Խստագույնս դատապարտում ենք Ամենայն հայոց հայրապետի հանդեպ կիրառված` ոստիկանության ամոթալի և անպատվաբեր վարքը: Լիահույս ենք, որ ՀՀ ոստիկանությունը կվերանայի իր գործելակերպն ու վերաբերմունքը Հայ առաքելական եկեղեցու և Ամենայն հայոց հայրապետի նկատմամբ»,– ասված է հայտարարության մեջ։

Նշելով, որ հոգևորականները բոլորի հետ հավասար մասնակցել են Սարդարապատի ճակատամարտին՝ Երուսաղեմի հայոց պատրիարքը մատնանշել է, որ հիմա՝ 106 տարի անց, ոստիկանությունը ոչ միայն չի ապահովել կաթողիկոսի անվտանգությունը, այլև «քստմնելի վերաբերմունքի դրսևորմամբ» խոչընդոտել է նրա մուտքը։

Ավելի վաղ կաթողիկոս Գարեգին Երկրորդի մուտքը Սարդարապատ խոչընդոտելու փորձը խստորեն դատապարտել էր Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը՝ նշելով, որ այն «ինչ կատարվեց Սարդարապատում, հակասում է մեր ազգի վարքագծին և բարոյական ու հոգևոր արժեքներին»։ «Ո՞ւր է գնում Հայաստանը․․․ Ինքնաքանդումի ու ինքնասպանության ներկա ընթացքը պետք է կանգ առնի»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում։

ՀԱԵ աշխարհասփյուռ թեմեր ևս դատապարտում են տեղի ունեցածը։

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---