Թուրքիայի ԱԽ-ն հայտարարել է, թե աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը

Թուրքիայի ԱԽ-ն հայտարարել է, թե աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը

PanARMENIAN.Net - Անկարան աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանն ու խաղաղությանն ապահովման ջանքերին։ Այդ մասին ասվում է Թուրքիայի ազգային անվտանգության մայիսի 28–ի խորհրդի նիստի վերաբերյալ հրապարակված հայտարարության մեջ, որտեղ անդրադարձ կա նաև հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին, հայտնում է Factor.am-ը։

«Թուրքիան ցանկանում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում դրական զարգացումները հանգեցնեն համաձայնագրի, որը կապահովի խաղաղությունը, և աջակցում ենք բոլոր բարեխիղճ ջանքերին՝ ուղղված կայուն խաղաղության հաստատմանը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, որ Բաքվում նոյեմբերին կայանալիք COP–29 համաժողովի ընթացքում կա լավ հնարավորություն քննարկելու և ստորագրելու խաղաղության պայմանագիրը, ասել է, որ ամեն օր էլ հրաշալի հնարավորություն է` ստորագրելու խաղաղության պայմանագիր։ Նա նշել է, որ ՀՀ–ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման տեղը, ժամանակը կարելի է լրացուցիչ քննարկել այն բանից հետո, երբ կողմերին կհաջողվի ամբողջությամբ ավարտել տեքստի վրա աշխատանքը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---