Երևանի կոնյակի գործարանի լաբորատորիան ևս մեկ անգամ հավատարմագրվել է

Երևանի կոնյակի գործարանի լաբորատորիան ևս մեկ անգամ հավատարմագրվել է

PanARMENIAN.Net - Երևանի կոնյակի գործարանի նախաձեռնությամբ ամիսներ առաջ մեկնարկել էր ընկերության լաբորատորիայի հավատարմագրման գործընթացը, որը օրերս հաջողությամբ ավարտվել է։ Արդյունքում՝ ընկերության լաբորատորիան ստացել է ԳՕՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025-2019 կարևորագույն ստանդարտի հավատարմագիրը։ Նմանատիպ նախորդ հավատարմագիրը Երևանի կոնյակի գործարանը ստացել էր դեռևս 2013 թվականին։

Հավատարմագրող մարմնի՝ «Հավատարմագրման ազգային մարմնի» կողմից կատարած մանրակրկիտ աուդիտին և նյութերի ուսումնասիրմանը հաջորդել է Երևանի կոնյակի գործարանի հավատարմագրումը՝ կիրառելի առավելագույնը 4 տարի ժամկետով։

Ի լրումն ընկերության լաբորատորիայի գործունեությունը կանոնակարգող տեղական այլ և միջազգային կարգավորումների, վերջերս ստացված հավատարմագիրը գալիս է մեկ անգամ ևս վկայելու նրա կողմից կատարվող հետազոտությունների աներկբա իսկությունը, ճշգրտությունն ու բարձր հավաստիությունը։

Անկախ հավատարմագրերի ժամկետներից Երևանի կոնյակի գործարանի լաբորատորիան յուրաքանչյուր տարի վերհահավատարմագրվում է պատկան մարմինների կողմից՝ ապահովելով գործունեության կանոնակարգումն ու հետազոտությունների անշեղելի ճշգրտությունը։

«Հետևել ոլորտի ամենախիստ նորմերին և սահմանել որակի նոր նշաձողեր մեզ համար մշտապես եղել է թե՛ մասնագիտական որոնումների, թե՛ առօրյա աշխատանքների ամենապատասխանատու, բայց և ամենահետաքրքիր մասը։ Պետք է ասեմ, որ այս հավատարմագրման գործընթացը, որը մենք նախաձեռնեցինք, ընկերության կողմից որդեգրած «Որակի և անվտանգության» համակարգի գեթ մեկ մասն է, ինչը տարիներ, տասնամյակներ շարունակ երաշխավորում է ARARAT հայկական կոնյակների բացառիկ որակը»,- նշել է Երևանի կոնյակի գործարանի լաբորատորիայի ղեկավար, գիտությունների թեկնածու Մարինա Տիրակյանը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---