ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարն այցելել է Սև լճի տարածք

ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարն այցելել է Սև լճի տարածք

PanARMENIAN.Net - Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը մայիսի 29-ին այցելել է Սյունիք, եղել Սև լճի տարածքում։ Այդ մասին ասվում է առաքելության X-ի էջում։

«Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը Գորիսում հանդիպել է առաքելության անձնակազմի հետ։ Թիմն այցելել է նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գտնվող Սև լիճ»,–ասվում է գրառման մեջ։

Նշվում է, նաև, որ մայիսի 29–ի դրությամբ ԵՄ դիտորդական առաքելությունն ավելի քան 2300 պարեկություն է իրականացրել։

ՀՀ Ազգային ժողովը վավերացրել է «Հայաստանի Հանրապետության և եվրոպական միության միջե Հայաստանում ԵՄ առաքելության կարգավիճակի մասին» համաձայնագիրը։ Ըստ այդմ, ՀՀ–ում ԵՄ առաքելությունը, այդ թվում՝ դրա բաղադրատարրերը, ստորաբաժանումները, գլխամասային գրասենյակներն ու անձնակազմը մաքսային և հարկային հարցերում ՀՀ իրավասու գերատեսչությունների կողմից դիտարկվելու են որպես դիվանագիտական կարգավիճակ ունեցող ներկայացուցչություն:

Դիտորդները կօգտվեն իրավական անձեռնմխելիությունից՝ իրենց դիտորդական գործառույթների կատարման առումով։ Այն շենքերը, որտեղ գտնվում է առաքելությունը, անձեռնմխելիության կարգավիճակ կունենան և խուզարկության ենթակա չեն լինի։ Առաքելության նամակագրությունն ու արխիվները նույնպես անձեռնմխելի կլինեն։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---