Բագրատ սրբազանը՝ Փաշինյանի հետ հանդիպման կարգի մասին․ Ես էլ գիտեմ ընթակարգ կա, կայցելեմ կալանավայր

Բագրատ սրբազանը՝ Փաշինյանի հետ հանդիպման կարգի մասին․ Ես էլ գիտեմ ընթակարգ կա, կայցելեմ կալանավայր

PanARMENIAN.Net - «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կառավարության մոտ անհնազանդության ակցիայի ժամանակ, պատասխանելով հարցին, թե ինչի՞ դեմ են բողոքում, ասել է, որ անհամաձայնություն են հայտնում, քանի որ ապօրինի նիստ է գումարվում։

«Անհամաձայնություն ենք հայտնում, ապօրինի նիստ է գումարվում։ Այս մարդն իրեն սպառել է բոլոր առումներով՝ բարոյական, իրավական։ Մենք եկել ենք ասելու՝ դու այս երկրում անելիք չունես»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Այն դիտարկմանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ իր հետ հադիպման ընթացակարգ կա, եթե ցանկություն կա, թող դիմեն, սրբազանն ասել է՝ գիտի, որ ընթացակարգ կա՝ «կայցելի կալանավայրում»։

«Միայն կալանավայրում։ Ես էլ գիտեմ ընթակարգ կա, կայցելեմ կալանավայր։ Բայց նայեք, այս շենքն ինքն արդեն կալանավայրի է վերածել։ Ոստիկանական շերտերը տեսեք։ Մենք ինչ ենք արել։ Ոչ մի բան»,–ասել է նա։

Բագրատ սրբազանը պատասխանել է նաև հարցին, թե ինչ է քննարկել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ։

«Բավական մտերմություն ունենք։ 2-3 օր առաջ դիմել էինք իր գրասենյակի միջոցով՝ ի՞նչ է հնարավոր անել Տավուշի և Լոռիի շրջաններում մարդկանց կարիքները հոգալու համար։ Երեկոյան գնացինք այցելելու՝ հասկանալու, ինչ են ծրագրել։ Շատ հետաքրքիր են մոտենում՝ թիրախային, անհատական։ Եթե խոսել էինք քաղաքական թեմաներով, լավ կանեինք, բայց չենք խոսել, ընտանիքում էր հանդիպումը, ներկա էին զավակ, մայր, թոռ, հարս»,–ասել է նա։

Մայիսի 29–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանելով հարցին, թե պատրա՞ստ է հանդիպել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին, ասել է, որ իր հետ հանդիպելու ընթացակարգեր կան։

«Ես քաղաքացիների ու տարբեր մարդկանց հետ հանդիպումներ ունենում եմ, ինձ հետ հանդիպելու ընթացակարգեր կան, ովքեր ուզում են հերթագրվել ինձ հետ հանդիպելու համար՝ կարող են դա ազատ անել»,- ասել է Փաշինյանը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---