Էրդողան. Հայ ժողովուրդը պետք է հասկանա` իր ապագան հարևանների հետ է, «ոչ թե դրսից հրահրողների»

Էրդողան. Հայ ժողովուրդը պետք է հասկանա` իր ապագան հարևանների հետ է, «ոչ թե դրսից հրահրողների»

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իզմիրում ընթացող «Efes-2024» զորավարժության ժամանակ իր ելույթում անդրադարձել է նաև Հայաստանին՝ հայտարարելով, որ «հայ ժողովուրդը պետք է հասկանա, որ իր ապագան հարևանների հետ է, ոչ թե դրսից հրահրողների»։

Խոսելով 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակի մասին՝ Թուրքիայի ղեկավարը նշել է, որ տարածաշրջանում կայուն անդորրի համար բացվել է պատմական հնարավորության պատուհան, որը չպետք է կորցնել, գրում է Ermenihaber-ը։

«Հայաստանը որքան ազատվի օտար ուժերի և սփյուռքի գերությունից, այնքան էլ ավելի է մոտենալու խաղաղությանը։ Հայ ժողովուրդը պիտի տեսնի և հասկանա, որ իր ապագան ոչ թե դրսից գազել կարդացողների, հրահրողների մոտ է, այլ իր հարևանների հետ է, որոնց հետ դարերով ապրել է ու ապրելու է։ Եվ համարձակորեն պետք է անի այն, ինչ անհրաժեշտ է»,- ասել է Էրդողանը։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---