Զախարովա․ ՌԴ–ն, որպես ՀՀ դաշնակից, միշտ պատրաստ է օգնել

Զախարովա․ ՌԴ–ն, որպես ՀՀ դաշնակից, միշտ պատրաստ է օգնել

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով ՀՀ–ում հեղեղումների հասցրած վնասներին, հայտարարել է, որ Ռուսաստանը, որպես Հայաստանի դաշնակից, միշտ պատրաստ է օգնել՝ «ելնելով Երևանի պահանջներից»։

Նա նաև ասել է, որ ՀՀ իշխանությունները դրական են արձագանքել ՌԴ աջակցությանը, կապված ջրհեղեղի հետ, գրում է ՏԱՍՍ–ը։

«Մենք տեսանք դրական արձագանք,մ իրոք տեսանք։ Կրկին կրկնում ենք, որ որ բոլոր առաջարկները, որ արվել են ուժի մեջ են»,–ասել է նա։

Զախարովան մեկ անգամ ևս ցավակցություն է հայտնել ջրհեղեղի հետևանքով զոհվածների հարազատներին և ապաքինում մաղթել տուժածներին։

«Կցուցաբերեnք ամբողջ անհրաժեշտ աջակցությունը հեղեղումներից տուժած շրջաններում բնականոն կյանքի վերականգնման համար»,–ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության մայիսի 30–ի նիստում, անդրադառնալով հեղեղումների հետևանքով երկաթուղուն հասցված վնասին, հայտարարել է, որ ՌԴ գործընկերները վստահեցրել են, որ երկաթուղին կվերականգնվի հնարավորինս սեղմ ժամկետում։

Մայիսի 26–ի հորդառատ անձրևներից հեղեղումների և Դեբեդ գետի վարարման հետևանքով կա 4 զոհ, որոշ բնակավայրերի հետ կապ չկա։ Տավուշի մարզում փլուզվել է 2 կամուրջ, վնասվել՝ 1-ը, փլուզվել են 3 բնակելի տուն, ջրալցվել՝ 45 տուն, 2 հյուրանոց, 18 հասարակական և այլ նշանակության օբյեկտներ։ Լոռու մարզում Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 31-րդ կմ-ը հեղեղվել է, և մոտ 50 մ երկարությամբ հատվածը փլուզվել է, վնասվել են գետի վրայով անցնող 3 կամուրջներ և տարբեր նշանակության 70 շենք-շինություններ։

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---