ՀՀ-ն չի մասնակցում Ալմաթիում մեկնարկած ՀԱՊԿ ՊՆ ղեկավարների խորհրդի նիստին

ՀՀ-ն  չի մասնակցում Ալմաթիում մեկնարկած ՀԱՊԿ ՊՆ ղեկավարների խորհրդի նիստին

PanARMENIAN.Net - Հայաստանը չի մասնակցում մայիսի 31–ին Ալմաթիում մեկնարկած ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։ Այդ մասին հայտարարել է կազմակերպության քարտուղարության ներկայացուցիչ Յուրի Շուվալովը։

Նա հավելել է, որ թեև ՀՀ–ն չի մասնակցում նիստին, սակայն, չի առարկում սահմանափակ ձևաչափով որոշումների ընդունմանը, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Միջոցառումն անցկացվում է ՀԱՊԿ–ում Ղազախստանի նախագահության շրջանակում։ Նիստում քննարկվելու են ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները, ինչպես նաև ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի զարգացման հարցեր։

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել էր, որ վերջին շրջանում Ռուսաստանի ե Հայաստանի միջե հարաբերություններում կուտակվել են խնդրահարույց հարցեր, որոնք, ակնկալում է, որ անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջե: Խոսելով ՀԱՊԿ–ի հետ կապված խնդիրների մասին՝ Ուշակովն ասել է, որ Հայաստանը դե ֆակտո սառեցրել է իր մասնակցությունը, թեև դեռես դուրս չի եկել կազմակերպությունից, բայց չի մասնակցում զորավարժություններին ե պատրաստվում է ձեռնպահ նաե ֆինանսավորումից։

Հայաստանի իշխանությունը բազմիցս մեղադրել է ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին իրենց պարտավորությունները չկատարելու մեջ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր բացառել, որ Հայաստանը կարող է դուրս գալ ՀԱՊԿ–ից։

 Ուշագրավ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---