Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել

Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել

PanARMENIAN.Net - Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան ՀՀ քաղաքացիություն է ստացել և միջազգային մրցումներում կներկայացնի Հայաստանը, հայտնում է Sports.ru-ն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 15–ամյա Տիտովան մտադիր է համալրել Հայաստանի հավաքականի կազմը։

«Հայաստանի քաղաքացիության հարցը Տիտովայի պարագայում լուծված է։ Գեղասահորդուհին կարող է օրինական հիմունքներով ներկայացնել Հայաստանը»,–ասել են ՀՀ գեղասահքի ֆեդերացիայից։

Տիտովան Ռուսաստանի պատանիների Գրան պրիի փուլերի մրցանակակիր է, Մոսկվայի առաջնության մրցանակակիր։ Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում։

Լուրեր են շրջանառվում, որ ռուսաստանցի գեղասահորդների Կարինա Ակոպովա–Նիկիտա Ռախմանին զույգը ևս մտադիր է փոխել հավաքականը և նույնպես հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո։ Այդ մասին գրել է «Մատչ ՏՎ»–ն։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---