Միրզոյանը ՔՊ–ի հետ քննարկել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը

Միրզոյանը ՔՊ–ի հետ քննարկել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը

PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն Ազգային ժողովում հանդիպել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: Այս մասին տեղեկացնում են ՔՊ-ից։

Քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ։

2024թ. մայիսի 10-11-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցած բանակցություններում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ե Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ողջունել են սահմանազատման հարցում առաջընթացը ե այդ ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները: Նախարարները ե նրանց պատվիրակությունները շարունակել են «Հայաստանի ե Ադրբեջանի միջե խաղաղության ե միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ քննարկումները: Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ:

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---