Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի

Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի

PanARMENIAN.Net - «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու կողմնակիցներն ավտոերթով շարժվել են դեպի Գյումրի։ Ակցիային մասնակցում են մի քանի տասնյակ ավտոմեքենաներ։

Բագրատ սրբազանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ տրամադրվածությունը շատ լավ է, հայտնում է Sputnik Արմենիան։

«Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք, ժողովրդի հետ կհանդիպենք»,– ասել է նա։

Հանրահավաքը կայանալու է ժամը 18։00–ին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան թատրոնի բակում։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը բողոքի ակցիաներ է իրականցնում ապրիլի 19–ից՝ դեմ հանդես գալով Տավուշում իրականացվող սահմանազատմանը, հայտարարված պայմաններով, և պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

 Ուշագրավ
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---