Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն  զարգանալ

PanARMENIAN.Net - Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ՌԴ նախագահը ՀՀ վարչապետին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով:

Վարչապետ Փաշինյանը ՌԴ նախագահին շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի և բարեմաղթանքների, ինչպես նաև մայիսի 25-26-ին տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով Լոռու մարզում ավերված երկաթուղային հատվածները հնարավորինս արագ վերականգնելու՝ Ռուսական երկաթուղիներին տրված հանձնարարականի համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ նաև շնորհավորական ուղերձ է ստացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից։

«Հարգելի Նիկոլ Վովայի, ընդունեք անկեղծ շնորհավորանքներ Ձեր ծննդյան օրվա առիթով: Ռուս-հայկական հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի դարավոր ավանդույթների վրա։ Մենք կողմ ենք, որպեսզի այս հարաբերությունները շարունակեն հաջողությամբ զարգանալ՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների։

Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանկություն, բարեկեցություն և հաջողություններ Ձեր պետական գործունեության մեջ»,–ասվում է Պուտինի ուղերձում։

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---