Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է

Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է

PanARMENIAN.Net - Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանին մեղավոր է ճանաչել պաշտոնեական լիազորություններն անցնելու հոդվածով և դատապարտվել 4 տարվա ազատազրկման, սակայն համաներմամբ ազատ է արձակել պատիժը կրելուց։

Երանոսյանին առաջադրված մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցվել է վաղեմության ժամկետի հիմքով, հայտնում է Aysor.am-ը։

Երանոսյանը մեղադրվում էր 2018-ի ապրիլին Երևանում բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ ոստիկանության կողմից հատուկ միջոցներ կիրառելու ժամանակ պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։

Նրան մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---