Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի

Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի

PanARMENIAN.Net - Երևանի կենդանաբանական այգում նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Բունկա փղի համար: Նման որոշում է կայացրել ավագանին։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասել է, որ իրեն դիմել են էկոակտիվիստներ՝ փղին ոչ պատշաճ պահելու համար՝ պահանջելով ընդլայնել տարածքը, որպեսզի հնարավոր լինի զույգ բերել:

Քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանը տեղեկացրել է, որ ակտիվիստները ներկայացրել են մի քանի տարբերակ, ընդհուպ մինչև փղին Կամբոջա զուգավորման համար տեղափոխելը, սակայն կանգ են առել ամենաիրատեսական տարբերակի՝ նոր ազատավանդակի կառուցման վրա, հայտնում է Sputnik Արմենիան։

«Նախորդ տարի մրցույթ է հայտարարվել, բայց մասնակից չի եղել։ Հունիսի 13-ին կհայտարարենք նորը, և արդեն կան մասնակցելու ցանկացողներ։ Հուսով ենք ՝ արդեն այս տարի կսկսենք շինարարությունը», - ասել է նա։

2014–ին Երևանի և Թբիլիսիի կենդանաբանական այգիները փղեր են փոխանակել։ Հայկական Գրանդ փիղը Երևանից Թբիլիսի է տեղափոխվել Մալկա փղի մոտ։ Իսկ նրա Բունկա փղիկը Գրանդի փոխարեն եկավ Երևան։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---