Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով

Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով

PanARMENIAN.Net - Արտաքին գործերի նախարարության մոտ օրեր առաջ տեղի ունեցած հավաքի ժամանակ վնասվածքներ ստացած, ապա բերման ենթարկված Դանիել սարկավագ Գևորգյանը Քննչական կոմիտեի մոտ բողոքի ակցիայի ժամանակ պատմել է, թե ինչպես են կարմիրբերետավորներն ուժ կիրառել իր նկատմամբ՝ ասելով` «հայ սուրբ, հայր սուրբ»։

Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են, հայտնում է Sputnik Արմենիան։

Դանիել սարկավագ Գևորգյանի նկատմամբ մայիսի 31-ին ԱԳՆ շենքի մոտ տեղի ունեցած հավաքի ժամանակ կարմիրբերետավորները բռնի ուժ էին կիրառել, ապա բերման ենթարկել։ Շուրջ 3 ժամ անց նրան ազատ էին արձակել ու վերջինս վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։

«Այս ամբողջ ընթացքում վստահ էի, որ հոգևորականներին մատով չեն կպնի կամ վատ արտահայտություն չեն անի։ Պարզվում է, որ ստի ու կեղծիքի այս իշխանությունն ամեն ինչի պատրաստ է։ Ինձ ոստիկանապետը ինձ ասաց, որպեսզի որպես հոգևորական կոչ անեմ քաղաքացիներին բախման չգնալ։ Հենց պտտվեցի դեպի ժողովուրդը՝ սկսեցին ինձ հարվածել։ Ամենացավալին այն էր, որ առանց իմանալու հայր սուրբ եմ, թե ոչ, ուղղակի ծեծելու ընթացքում ասում էին «հայ սուրբ, հայր սուրբ»։ Չէի կարողանում հավատալ, որ նման արտահայտություն են անում։ Այժմ վստահ եմ` նրանք ամեն ինչի պատրաստ են»,– նշել է Դանիել սարկավագը։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը բողոքի ակցիաներ է իրականցնում ապրիլի 19–ից՝ դեմ հանդես գալով Տավուշում իրականացվող սահմանազատմանը, հայտարարված պայմաններով, և պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---