Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության տեղեկատվական հարթակ, որը հասանելի կլինի բոլորին

Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության տեղեկատվական հարթակ, որը հասանելի կլինի բոլորին

PanARMENIAN.Net - Մշակվել է Երևանում օդի փոշով աղտոտվածության ցուցանիշների տեղեկատվական հարթակ, որը կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում և հասանելի կլինի բոլորին: Այդ մասին ասվել է քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ։

Օգտագործվելու են օդի որակի չափիչ սարքերից ստացված տվյալները և Երևանում ներդրված GIS համակարգի հնարավորությունները։

Հարթակը հնարավորություն է տալիս դիտարկել ամբողջ քաղաքի փոշու աղտոտվածության մակարդակը:

Երևան քաղաքի կառավարման տեխնելոգիաների կենտրոն ընկերության տնօրեն Սարգիս Մանուկյանը պարզաբանել է, որ 1 խորանարդ մետր օդում մինչև 12 միկրոգրամ փոշին համարվում է ոչ վտանգավոր, 12-35 միկրոգրամը՝ միջին ցուցանիշ է և 35-ից ավելը փոշու պարունակության բարձր ցուցանիշն է։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---