Լոռիում և Տավուշում տուժածների համար նվիրատվություններ ընդունելու համար Ֆիննախում հաշիվ կա

Լոռիում և Տավուշում տուժածների համար նվիրատվություններ ընդունելու համար Ֆիննախում հաշիվ կա

PanARMENIAN.Net - Ֆինանսների նախարարությունում գանձապետական հաշիվ է բացվել Լոռու և Տավուշի մարզերում աղետից տուժածների համար նվիրատվություններ ընդունելու նպատակով։

«Հայաստանում և արտերկրում ապրող բազմաթիվ հայրենակիցներ և կազմակերպություններ ցանկություն են հայտնել աջակցելու Լոռու և Տավուշի մարզերի աղետից տուժած անձանց: Նվիրատվություններն ընդունելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունում բացվել է գանձապետական հաշիվ»,– ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:

Դրամային բանկային փոխանցումները կարելի է ուղղել ՀՀ ֆինանսների նախարարության 900005003315 գանձապետական հաշվին, իսկ քարտային փոխանցումները կատարել առցանց (ցանկացած արժույթով)՝ e-payments համակարգով։

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, հունիսի 2–ին ներկայացնելով աղետի գոտում ջրհեղեղի հետևանքների վերացման ուղղությամբ կատարվող աշխատանքների ամփոփ տեղեկատվությունը, հայտարարել է, որ հանգանակությունների կարիք չկա, կառավարությունն ի զորու է լուծել մեր ազգաբնկաչության կարիքները։

Մայիսի 26-ին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ են եղել, Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերը դուրս են եկել իրենց հունից՝ էական վնասներ պատճառելով կարևոր ենթակառուցվածքների, բնակելի տների: Փլուզվել են ճանապարհներ և կամուրջներ: Հեղեղումների հետևանքով զոհվել է չորս մարդ: Կառավարությունն աղետի գոտի է հայտարարել հեղեղումներից տուժած բնակավայրերը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---