Բագրատ սրբազանի գլխավորած երթը հեռացել է ՔԿ-ի մոտից․ «Մեր ասելիքն ասել ենք՝ հետամուտ ենք լինելու, որ պահանջը կատարվի»

Բագրատ սրբազանի գլխավորած երթը հեռացել է ՔԿ-ի մոտից․ «Մեր ասելիքն ասել ենք՝ հետամուտ ենք լինելու, որ պահանջը կատարվի»

PanARMENIAN.Net - «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի գլխավորությամբ քաղաքացիները հեռացել են Քննչական կոմիտեի շենքի մոտից։ Նրանք պահանջում էին ազատ արձակել շարժման ձերբակալված կողմնակիցներին։

«Շարժվեցինք, իմաստ չունի այլևս։ Մեր ասելիքներն ասել ենք, մինչև վերջ հետամուտ ենք լինելու մեր պահանջների կատարմանը»,– նշել է շարժման առաջնորդը, հայտնում է Sputnik Արմենիան։

Մինչ շենքի մոտից հեռանալը, Բագրատ սրբազանը ՔԿ–ին կոչ է արել քրեական վարույթներ նախաձեռնել այն ոստիկանների նկատմամբ, որոնք բռնի ուժ են կիրառել ակցիաների մասնակիցների նկատմամբ։

«Պետք է քրեական վարույթներ նախաձեռնել բոլոր այն խուլիգանների նկատմամբ, որոնք 10 հոգով ծեծել են Արման Սարգսյանին, Աշոտ Սիմոնյանին, Կարեն Գրիգորյանին, Արսեն Գրիգորյանին, ոսկեպարցի Արենին, Դանիել սարկավագին, Հրայր սարկավագին և մյուսներին»,– նշել է սրբազանը։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը բողոքի ակցիաներ է իրականցնում ապրիլի 19–ից՝ դեմ հանդես գալով Տավուշում իրականացվող սահմանազատմանը, հայտարարված պայմաններով, և պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---