Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ

Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ

PanARMENIAN.Net - Առաջին անգամ Հայաստանում հնարավոր է СБП-ի միջոցով ստանալ ակնթարթային փոխանցումներ easywallet-ի հաշվին ռուսական 190 բանկից՝ «Տինկոֆֆից», «Սբերբանկից», «ՎՏԲ բանկից», «Գազպրոմբանկից», «Ալֆա-Բանկից» այլն։ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով։

Ռուսական բանկերից գումար ստանալու համար easywallet-ի օգտատերը պետք է մուտք գործի իր easywallet հաշիվ, սեղմի «Հաշվի համալրում» (+) կոճակը հավելվածի գլխավոր էջում, ընտրի СБП, ապա մուտքագրի անհրաժեշտ գումարի չափը և սեղմի «Համալրել», իսկ վերջում ընտրի հարցման հղումով СБП օգտատիրոջ հետ կիսվելու եղանակներից մեկը։

Այս քայլերի արդյունքում СБП օգտատերը կստանա հարցումը։ Անցնելով հղումով՝ նա կկարողանա ընտրել իր բանկը տրված ցանկից և կատարել փոխանցումը բանկային հավելվածի միջոցով։

Իսկ easywallet-ի օգտատերն անմիջապես կտեսնի փոխանցված գումարն իր հաշվին և կկարողանա այն փոխանցել իր քարտին կամ օգտագործել հենց հավելվածում՝ վճարելով 1000+ վճարատեսակների համար։

Ռուսական 190 բանկից փոխանցումներ ստանալու համար անհրաժեշտ է ներբեռնել easywallet, գրանցվել և նույնականանալ, կցել բանկային քարտ կամ բացել անվճար բանկային հաշիվ հենց հավելվածում։

Փոխանցումներն իրականացվում են «Մոնետա» ոչ բանկային վարկային կազմակերպություն ՍՊԸ-ի հետ համագործակցության շրջանակներում։

«Իզի Փեյ» ՍՊԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---