Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել

Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ ՌԴ տարածքում թիրախներին հարվածելու համար Կիևին արևմտյան զենք կիրառելու թույլտվությունը կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ։

«Կցանկանայի նախազգուշացնել ամերիկացի գործիչներին սխալ հաշվարկներից, որոնք կարող են ճակատագրական հետևանքներ ունենալ: Անհասկանալի պատճառներով նրանք թերագնահատում են այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ»,- ասել է Ռյաբկովը, գրում է «Իզվեստինա»։

Նա հորդորել է ԱՄՆ պաշտոնյաներին «ամենայն լրջությամբ վերաբերվել» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախազգուշացումներին։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Տաշքենդում ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ «ՆԱՏՕ-ի երկրների ներկայացուցիչները, հատկապես՝ Եվրոպայում, հատկապես փոքր երկրներում, խիտ բնակչությամբ, պետք է տեղյակ լինեն, թե ինչի հետ են խաղում։ Նա հավելել է, որ այդ գործոնը նրանք պետք է հաշվի առնեն՝ նախքան ռուսական տարածքի խորքում հարվածներ հասցնելու մասին խոսելը։

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---