Սալիվանն ու Քըլըչը կարևորել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը

Սալիվանն ու Քըլըչը կարևորել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը և Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական, դեսպան Ակիֆ Չագաթայ Քըլըչը հունիսի 3–ի հեռախոսազրույցի ընթացքում կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը։

Նրանք նաև ողջունել են հարաբերությունների բարելավումը Հունաստանի և Թուրքիայի միջև, հայտնում է Սպիտակ տան պաշտոնական կայքը։

Զրուցակիցները շեշտել են «ՀԱՄԱՍ»–ի կողմից անհապաղ հրադադարի մասին Իսրայելի առաջարկն ընդունելու սուր անհրաժեշտությունը։

2024թ. մայիսի 10-11-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցած բանակցություններում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ե Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ողջունել են սահմանազատման հարցում առաջընթացը ե այդ ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները: Նախարարները ե նրանց պատվիրակությունները շարունակել են «Հայաստանի ե Ադրբեջանի միջե խաղաղության ե միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ քննարկումները: Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ:

 Ուշագրավ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---