Միրզոյան․ 2023–ին ՀՀ–ն դիվհարաբերություններ է հաստատել Բոտսվանայի, Տրինիդադ և Տոբագոյի հետ

Միրզոյան․ 2023–ին ՀՀ–ն դիվհարաբերություններ է հաստատել Բոտսվանայի, Տրինիդադ և Տոբագոյի հետ

PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Ազգային ժողովում, ներկայացնելով իր գլխավորած գերատեսչության 2023-ի գործունեությունը, հայտնել է, որ Սաուդյան Արաբիայից բացի ՀՀ–ն դիվանագիտական հարաբերություններ է հաստատել նաև Բոտսվանայի և Տրինիդադ և Տոբագոյի հետ։

Նա հատկապես կարևորել է Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների հաստատումը, որի ուղղությամբ «տասնամյակներով աշխատանք է տարվել»։

Նախարարը նաև տեղեկացրել է, որ ՀՀ–ն դեսպանատուն է բացվել Ուրուգվայում, իսկ օրերս նաև դեսպան է նշանակվել։

Խոսելով առաջիկա անելիքների մասին՝ Միրզոյանը տեղեկացրել է, որ 2024–ին ՀՀ–ն դեսպանատուն կբացի Կիպրոսում, հյուպատոսություն Թավրիզում, նաև դիվանագիտական գրասենյակ կունենա Սերբիայում։ Նա հավելել է, որ առաջինը կսկսի գործել գրասենյակը Սերբիայում։

Նա նաև հայտնել է, որ Հունգարիա իր վերջին այցի ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների մայրաքաղաքներում ռեզիդենտ դեսպանություններ բացելու մասին։

ՀՀ–ում բացվել են Բելգիայի, Կանադայի, Կատարի սպանությունները։

2023-ի նոյեմբերի 25-ին ՀՀ և Սաուդյան Արաբիայի Թագավորության միջև ստորագրվել է դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություն:

Սաուդյան Արաբիան հրաժարվում էր Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել ղարաբաղյան հակամարտության պատճառով: Էր-Ռիյադը հայտարարել էր՝ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չի հաստատի, «քանի դեռ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի վերականգնվել»։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---