Իրանն ուզում է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալ

Իրանն ուզում է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալ

PanARMENIAN.Net - Իրանը շահագրգռվածություն է հայտնել ԵԱՏՄ-ում դիտորդ պետության կարգավիճակ ստանալու հարցում։ Այդ մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ղեկավար Բակիտժան Սագինտաևը։

«Համապատասխան հայցագիրը ստացել ենք մայիսի 27–ին։ Այն կդիտարկվի ըստ սահմանված կարգի»,–ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ինչպես հիշեցրել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, այս կարգավիճակը ստանալու համար կան որոշակի ընթացակարգեր, բայց եթե դրանք կյանքի կոչվեն, Իրանը մոտավորապես տարեվերջին կարող է դիտորդ դառնալ։

ԵԱՏՄ անդամ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը։ Դիտորդի կարգավիճակ ունեն Ուզբեկստանը, Կուբան և Մոլդովան։

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---