Չինական կողմը հետաքրքրված է գործակցելու Ակադեմիական քաղաքի նախաձեռնության շրջանակում

Չինական կողմը հետաքրքրված է գործակցելու Ակադեմիական քաղաքի նախաձեռնության շրջանակում

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Կրթությունում նորարարությունների Կենտրոնական Ասիայի միջազգային դաշինքի գլխավոր քարտուղար Չեն Լուի հետ Երևանում կայացած հանդիպմանy քննարկել է Հայաստանի և Չինաստանի միջև կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները: Նա ընդգծել է հատկապես Կոնֆուցիուսի ինստիտուտի դերակատարությունը՝ տեղեկացնելով, որ այն հաջողությամբ իր գործունեությունն է ծավալում Վ․Բրյուսովի անվան պետական համալսարանում:

Նշվել է, որ Չինաստանի կառավարության աջակցությամբ Երևանում նաև գործում է Հայ-չինական բարեկամության դպրոցը, որտեղ մեծ թվով հայ աշակերտներ խորացված կերպով չինարեն են ուսումնասիրում:

Չեն Լուն հայտնել է, որ չինական կողմը հետաքրքրված է» համագործակցելու Ակադեմիական քաղաքի նախաձեռնության շրջանակում:

Մարտիրոսյանը, ողջունելով չինական կողմի պատրաստակամությունը, ընդգծել է՝ Ակադեմիական քաղաքը ՀՀ կառավարության ամենամեծ ծրագրերից է, որի նպատակն է էապես բարելավել բարձրագույն կրթության կազմակերպման, հետազոտական և գիտական աշխատանքների պայմանները: Նրա խոսքով՝ կառավարության այս ծրագիրը հնարավորություն է նաև միջպետական բուհերի ընդլայնման և հետագա զարգացման համար:

Չեն Լուն ընդգծել է Հայաստանի հետ հատկապես կրթության ոլորտում համագործակցության մեծ ներուժը և փոխանցել չինական կողմի՝ փոխգործակցությունը խորացնելու և համատեղ նոր նախաձեռնություններ իրականացնելու պատրաստակամությունը: Մասնավորապես, քննարկվել են մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:

Հանդիպման ընթացքում քննարկվել է չինական կողմի հետ ծրագրային փոխհամագործակցության հնարավորությունը՝ բուհ-դպրոց երկխոսության զարգացման համար՝ նպաստելով ՀՀ բուհերում չինարենի մանկավարժական որակավորմամբ մասնագետների պատրաստմանը և վերապատրաստմանը: Ընդգծվել է, որ Չինաստանի փորձի կիրառմամբ հնարավոր կլինի ՀՀ բուհերում մշակել կրթական ծրագրեր և կիրառել դասավանդման նոր մեթոդաբանություն ու ձևաչափ, իսկ վերապատրաստման ծրագրերը կլինեն թիրախային:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---