Գալուզին․ ՀՀ–ն սկսել է խուսափել Ռուսաստանի հետ շփումներից ԱԳՆ–ի և ՊՆ-ի գծով

Գալուզին․ ՀՀ–ն սկսել  է խուսափել Ռուսաստանի հետ շփումներից ԱԳՆ–ի և ՊՆ-ի գծով

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ ՀՀ–ն սկսել է խուսափել ԱԳՆ և ՊՆ գծով Ռուսաստանի հետ շփումներից, ինչը «Արևմուտքի ճնշման հետևանք է»։

«2023–ի նոյեմբերից ԱԳ նախարարների հանդիպում չի եղել։ Գործընկերները հետաքրքրություն չեն դրսևորում ԱԳՆ գծով միջգերատեսչական խորհրդակցությունների հերթական ծրագիրը ստորագրելու հարցում։ Ոչ մեր մեղքով զգալիորեն նվազել է ՊՆ գծով շփումների դինամիկան։ Նվազել է նաև ռազմատեխնիկական գործակցությունը։ Այստեղ տեսնում ենք արևմտականների ճնշման ադրյունքը, որոնք փորձում են ստիպել Երևանին նվազագույնի հասցել մեր երկրի հետ կապերը։ Այնուամենայնիվ, հուսով ենք, որ խնդրահարույց կետերի վրա աշխատելու ՀՀ իշխանությունների հրապարակավ հնչեցված տրամադրվածությունը գործնական մարմնացում կստանա։ Մենք դրան պատրաստ ենք»,–ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Միևնույն ժամանակ, Գալուզինը նշել է, որ երկկողմ շփումները չեն ընդհատվել։

«Մայիսի 8-ին, Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստի շրջանակում հանգամանալից զրույց է տեղի ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։ ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը տեսնվել է իր հայ պաշտոնակցի հետ փետրվարին»,- նշել է նա։

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---