Նախարար․ 13 տարեկանն ենք համարելու երիտասարդության շեմ

Նախարար․ 13 տարեկանն ենք համարելու երիտասարդության շեմ

PanARMENIAN.Net - ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ–ում պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարել է, որ շուտով 13 տարեկանն է համարվելու երիտասարդության շեմը։

Նա նշել է, որ «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծ է մշակվել, որով կսահմանվի այդ դրույթը, հայտնում է Factor.am-ը։

Նախարարն ասել է, որ պետք է դադարենք երեխաներին վերաբերվել որպես թերհաս, կամ սեփական միտքը չունեցող մարդկանց, պետք է աշխատենք, որ մեր երեխաներն ավելի ինքնուրույն լինեն, կարողանան որոշումներ կայացնել։

Օրենքի նախագծով սահմանվել է, որ երիտասարդ է համարվում 13-30 տարեկան քաղաքացին՝ այդ հարցում հիմք է ընդունվել եվրոպական լավագույն փորձը, գրում է «Հայկական ժամանակը»։

Օրենքի նախագծով սահմանվել են մի շարք հասկացություններ՝ երիտասարդական աշխատանք և աշխատող, երիտկազմակերպություն, ոչ ֆորմալ խմբեր, աշակերտական և ուսանողական խորհուրդներ, ինչպես նաև երիտասարդական կազմակերպությունների միացյալ մարմին, որը հանդիսանում է դրանց ներկայացուցչական մարմինը, այդ թվում՝ միջազգային հարթակներում։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---