Նախարար․ Կիրանցի նոր կառուցվող դպրոցի մոտ անվտանգության հավելյալ միջոցառումներ են ձեռնարկվում

Նախարար․ Կիրանցի նոր կառուցվող դպրոցի մոտ անվտանգության հավելյալ միջոցառումներ են ձեռնարկվում

PanARMENIAN.Net - ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, պատասխանելով Կիրանցի նոր կառուցված դպրոցի ճակատագրի մասին հարցին, ասել է, որ Կիրանցի նոր կառուցվող դպրոցի մոտ անվտանգության հավելյալ միջոցառումներ են ձեռնարկվում։

Նախարարը հայտարարել է՝ բազմիցս ասել են, որ առաջնորդվելու են բնակիչների առաջարկով և պահանջով, գրում է Panorama.am-ը։

«Կիրանցում մենք գործող դպրոց ունենք այլ շենքում, նոր կառուցված դպրոցի շենքն ավելի մոտ է գտնվում սահմանին։ Մենք պատրաստ ենք շահագործել դպրոցի այն շենքը, որը կառուցվել է՝ այդ միջոցառումները ձեռնարկելուց հետո, եթե տեղի բնակիչների պահանջը կլինի, որ իրենք հարմար չեն գտնում նույնիսկ դրանից հետո երեխաներին ուղարկել դասերն անցկացնելու՝ կկառուցենք նոր դպորց և այդ շենքը կծառայեցնենք նոր նպատակի»,- հայտնել է Անդրեասյանը

Նա ասել է, որ կա երկու տարբերակ և դրանց ընտրությունը կկատարվի տեղի բնակիչների որոշմամբ։

Վարչապետի աշխատակազմից մայիսի 15-ին հայտնել էին, որ երկու երկրների սահմանապահները համաձայնեցված սահմանի վրա կանգնելու են առաջիկա 8-9 օրերի ընթացքում, իսկ Կիրանցի առավել զգայուն հատվածում` ավելի ուշ, որովհետև այդտեղ որոշ մանրամասներ ենթակա են լրացուցիչ ճշգրտման:

Վրաստան տանող միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածում ադրբեջանական կողմին է անցնում կամուրջը։ Կառավարությունը հայտարարել է, որ նոր շրջանցիկ ճանապարհ պետք է կառուցվի, 2-3 ամիս ժամկետի մասին է հայտարարվել։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---